Լրահոս

16.10.2012 14:15


«Սաբահ». Էրդողանն ու Ահմադինեժադը, այնուամենայնիվ, հանդիպեցին

«Սաբահ».  Էրդողանն ու Ահմադինեժադը, այնուամենայնիվ, հանդիպեցին

Թուրքական «Սաբահ» թերթը գրում է, որ Բաքվում Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի վարչապետ Էրդողանն ունեցել է մի շարք հանդիպումներ՝ այդ թվում նաև Իրանի նախագահի հետ։  

Այսպես, Էրդողանը հանդիպել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զերդալիի հետ, որից հետո անակնկալ հանդիպում է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հանդիպման ժամանակ կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայի հարցը:

Նշվում է, որ վերջին անգամ Էրդողանն ու Ահմադինեժադը հանդիպում էին ունեցել 6,5 ամիս առաջ, երբ Էրդողանն այցելել էր Թեհրան:

Ավելի վաղ թուրքական մամուլը հաղորդում էր, որ Ահմադինեժադն ու Էրդողանը խուսափում էին իրարից, նույնիսկ միմյանց ձեռք սեղմել չէին ցանկանում։

Այս խորագրի վերջին նյութերը