Ֆրանսուա Օլանդը ողջունում է Մոսկվա–Դամասկոս չվերթն իրականացնող օդանավի առնչությամբ Թուրքիայի գործողությունները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունել է Մոսկվա-Դամասկոս թռիչքն իրականացնող ինքնաթիռի առնչությամբ Թուրքիայի գործողությունները։ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օլանդը բարձր է գնահատել Թուրքիայի կեցվածքը և այն ողջամիտ համարել։
Օլանդի համոզմամբ՝ պետք է կանխել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների տարածումը Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի վրա։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի գործողությունները ողջունել էր նաև պաշտոնական Վաշինգտոնը։