Լրահոս

10.10.2012 11:20


Մեքենան շրջվել է

Մեքենան շրջվել է

 Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապար­հի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս  չպարզված հանգամանքներում «Տոյոտա Կորոլա» մակնիշի 12 ՕU 007 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ 1977 թ, ծնված Գևորգ Առուս­տամ­յանը, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Աննա Գրիգորյանը և 2003 թ. ծնված Արթուր Առուստամյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը