Լրահոս

03.10.2012 14:54


Իրանում դրամափոխանակման կետերն այլևս դոլար չեն փոխանակում

Իրանում դրամափոխանակման կետերն այլևս դոլար չեն փոխանակում

Իրանում բազմաթիվ գրանցված դրամափոխանակման կետեր դադարեցրել են դոլար փոխանակել։ Նրանք կառավարությանը մեղադրում են, թե  իրանական ռիալի փոխարժեքի ամրապնդման  համար ոչինչ չի անում։

Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունը սկսել է ձերբակալել նրանց, ովքեր զբաղվում են փողի անօրինական փոխանակմամբ։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ռիալի փոխարժեքը դոլարի համեմատ նվազել 30%–ով։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը արևմուտքի երկրներին մեղադրում է  Իրանի դեմ տնտեսական պատերազմ վարելու համար։

Հիշեցնենք, որ տարեսկզբից ԱՄՆ–ը և արևմուտքի բազմաթիվ այլ երկրներ  Իրանի նկատմամբ շատ խիստ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում։

Այս խորագրի վերջին նյութերը