Լրահոս

03.10.2012 13:12


Իվանիշվիլին հայտարարել է, որ ամբողջությամբ փոխելու է Վրաստանի կառավարության կազմը

Իվանիշվիլին հայտարարել է, որ ամբողջությամբ փոխելու է Վրաստանի կառավարության կազմը

Խարհրդարանական ընտրություններում հաղթող «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Իվանիշվիլին հայտարարել է՝ նոր կառավարության մեջ չի լինի ներկայիս նախարարներից և ոչ մեկը։

«Ո՛չ Վանո Մերաբիշվիլին (ներկայիս վարչապետը), ո՛չ էլ ներկայիս կառավարության որևէ անդամ չի հայտնվի մեր կառավարության մեջ»,–ասել է նա։ Իվանիշվիլին հատկապես Մերաբիշվիլիի անունն է շեշտել, քանի որ մամուլում  լուրեր էին տարածվել այն մասին, որ նա լավ հարաբերությունների մեջ է ներկայիս վարչապետի հետ և անպայման նրան պաշտոն կտա։

Հիշեցնենք, որ այսօր կսկսվեն «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչների խորհրդակցությունները նոր կառավարության ձևավորման վերաբերյալ։ Այդ խորհրդակցությունները կտևեն մի քանի օր, և մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը կառավարության կազմը արդեն հայտնի կլինի։  

Այս խորագրի վերջին նյութերը