Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը չի պատրաստվում պատասխանել Ադրբեջանի բողոքի նոտային՝ սեպտեմբերի 14-ին Մոսկվայում հայերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ելույթի կապակցությամբ ։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ»-ի մոսկովյան թղթակցին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։
Նշվում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ ԲյուլԲյուլօղլուի խնդրանքով հանդիպում է կայացել նրա ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև։ Հանդիպմանը քննարկվել է ռուսահայ համայնքի` Սաֆարովի արտահանձնման դեմ Մոսկվայում կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Ժիրինովսկու ելույթը, ով ասել էր, որ Ռուսաստանը պետք է մեծացնի ռազմական ներկայությունը Հայաստանում ու օգնի զինել հայկական բանակը, ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, որպեսզի «միայն զորքը տեսնելուց թուրքերը նահանջեն»:
ՌԴ ԱԳՆ-ն ադրբեջանցի դեսպանին ասել է, որ Ժիրինովսկին մասնավոր անձ է և ԱԳՆ-ն պատասխանատվություն չի կրում նրա հայտարարությունների համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում անցկացվել էր զանգվածային բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման: Ակցիային, մեր հայրենակիցներից բացի,մասնակցել են ՌԴ քաղաքացիներ, Պետդումայի պատգամավորներ, ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ:
ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը ադրբեջանական բողոքի նոտային