Լրահոս

18.09.2012 10:42


Քաբուլի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել պայթյուն. կան տասնյակ զոհեր

Քաբուլի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել պայթյուն. կան տասնյակ զոհեր

BBC-ի փոխանցմամբ՝ այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտակայքում մահապարտը պայթուցիկով բարձած մեքենայով մխրճվել է միկրաավտոբուսի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ որ ահաբեկչության զոհ է գնացել 6 մարդ, սակայն այժմ հաղորդվում է մեկ տասնյակից ավելի մահացածների մասին։

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ռազմա–քաղաքական «Աֆղանստանի իսլամիստական» կազմակերպությունը։ Դրա ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակումը կազմակերպվել է ի պատասխան «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի։

Այս խորագրի վերջին նյութերը