Լրահոս

07.09.2012 12:11


Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» ինքնաթիռները երեկ ուշ երեկոյան ավիահարվածներ են հասցրել Քրդական աշխատավորական կուսակցության՝ Հյուսիսային Իրաքում գտնվող ճամբարներին: Մասնավորապես, ռմբակոծվել են Հաքուրքն ու Հիներեն։ Այս մասին հաղորդում է «Հաբեր Թուրք»–ը։

Ժամը 23:00-ից սկսված այդ ռմբակոծությունները տևել են մինչև այսօր առավոտյան ժամը 08:00-ը: Այս ամենին զուգահեռ, թուրքական բանակը լայնածավալ գործողություն է սկսել Շըրնաքի նահանգում՝ Իրաքի և Սիրիայի սահմաններին, ուր օրեր առաջ քուրդ զինյալները սպանել էին 10 թուրք զինծառայողի: Այդ գործողությանը մասնակցում է մոտ 2000 թուրք զինծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը