Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան է տվել երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քաղաքական դիակ է։ ԱԳՆ–ն անդրադարձել է նաև Թուրքիայի այն մեղադրանքներին, թե Սիրիան զբաղվում է ահաբեկչությամբ։ Այս մասին տեղեկացնում է «ՍԱՆԱ» գործակալությունը։
«Էրդողանը Սիրիային մեղադրում է ահաբեկության համար, միչդեռ նրա կառավարությունը բացահայտ կերպով աջակցում, պատրաստում և թաքցնում է ահաբեկիչներին, օգնում է նրանց ներխուժել սիրիական տարածք:
Այն ժամանակ, երբ Էրդողանը միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարում է սիրիական տարածքում բուֆերային տարածքներ ստեղծելու անհրաժետության մասին, պետք է հիշել, որ ավելի վաղ Թուրքիայի և Սիրիայի միջև հաստատվել էին տնտեսական համագործակցության և ժողովուրդների եղբայրության օրինակելի հարաբերություններ: Երկրների միջև հաստատվել էր ակտիվ առևտուր։ Սակայն այժմ Էրդողանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են: Նա մոռացության է մատնել երկու ժողովուրդների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները»,-ասված է սիրիական ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
Սիրիայի ԱԳՆ–ն Էրդողանին կոշտ պատասխան է տվել