Տնտեսական

27.08.2012 10:26


Բացի մրգից ու բանջարեղենից, առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները և ապրանքները թանկացել են

Բացի մրգից ու բանջարեղենից, առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները և ապրանքները թանկացել են

Այս տարվա հունվար-հուլիսին, բացի մրգից ու բանջարեղենից, առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները և ապրանքները թանկացել են: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հացամթերքը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  ավելի թանկ է 14,3%-ով, մսամթերքը` 20,1%-ով, ձկնամթերքը՝ 4,6%-ով, կաթնամթերքը՝ 16,6%-ով, ձուն՝ 15,4%-ով, կենդանական և բուսական յուղը՝ 18,8%-ով, շաքարավազը` 32,0%-ով, սուրճը, թեյը և կակաոն` 23,8%-ով, հրուշակեղենը`16,3%-ով,  բնակարանային և կոմունալ ծառայությունները` 3,7%-ով, բուժսպասարկումը` 22,3%-ով, տրանսպորտը` 5,6%-ով:

Այս ընթացքում էժանացել են միայն միրգը՝ 19,7%-ով, և բանջարեղենն ու կարտոֆիլը`39,1%-ով։

Այս խորագրի վերջին նյութերը