Լրահոս

17.08.2012 14:12


Վրաերթ խաչմերուկներում

Վրաերթ խաչմերուկներում
Օգոստոսի 16-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 21.20-ին, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը