Լրահոս

17.08.2012 11:48


Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարից մահացել են երիտասարդ ամուսիններ

Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարից մահացել են երիտասարդ ամուսիններ

Երևան-Իջևան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և բախվել  կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային: Բախման հետեւանքով «Օպել»–ի 31-ամյա վարորդ Սևակ Բաղդասարյանը և նրա կինը` 29-ամյա Մարինե Բադալյանը մահացել են: 

Մեքենայի մեջ գտնվող երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը և 1.8 տարեկան Արծրուն Բաղդասարյանը, ինչպես նաև ուղևոր` 21-ամյա Դավիթ Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:

 «Կամազ 55-11»–ի վարորդը բարեբախտաբար չի տուժել։

Այս խորագրի վերջին նյութերը