Լրահոս

16.08.2012 18:31


Գումարտակային զորավարժություններ՝ Արցախում

Գումարտակային զորավարժություններ՝ Արցախում

Օգոստոսի 14-16-ը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ: Նման զորախաղերի անկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
Անցկացված զորավարժությունները, որոնցում ներգրավված են եղել նաև տարբեր զորատեսակների ուժեր և մարտական ապահովման միջոցներ, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը