Լրահոս

13.08.2012 09:51


Այսօր մեռելոց է

Այսօր մեռելոց է

Այսօր մեռելոց է: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հաջորդ օրը` օգոստոսի 13-ը կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության նիստում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում էր ընդունվել, համաձայն որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-դ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

Այս խորագրի վերջին նյութերը