Լրահոս

11.08.2012 16:33


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Օգոստոսի 10-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողները Երևանի Շիրակի փողոցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վալերի Նիկողոսյանին, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 ***
Օգոստոսի 10-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Հակոբյանին, որը օգոստոսի 8-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
 
***
Օգոստոսի 10-ին, ժամը 08.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Օնիկ Հակոբյանին,  որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:
Օ. Հակոբյանը կալանավորված է:
***
Օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Նոյակերտ գյուղի դաշտերից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Խաչիկ Քարամյանին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը