Լրահոս

10.08.2012 16:13


ՀԱԿ–ի ուրբաթօրյա բողոքի գործողությունները դատախազության շենքի առջև շարունակվում են

ՀԱԿ–ի ուրբաթօրյա բողոքի գործողությունները դատախազության շենքի առջև շարունակվում են

ՀԱԿ ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ կրկին բողոքի գործողություն էին կազմակերպել։ Նշենք, որ այդ բողոքի գործողությունները տեղի են ունենալու ամեն ուրբաթ։

ՀԱԿ ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը կրկին հայտարարել է իրենց 5 պահանջների իրագործման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դրանցից միայն մեկն է իրագործվել։ Հիշեցնենք, որ օրերս արդարացվել են  ՀԱԿ ակտիվիստներ Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են պայքարել մյուս ՀԱԿ ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սագիս Գևորգյանին և Տիգրան Առաքելյանին արդարեցնելու համար։

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև. ակտիվիստները բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: 2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդված, ինչի համար նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ա. Կարապետյանը խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դատապարտվել է 3 տարվա, իսկ Ս. Գևորգյանն ու Դ. Քիրամիջյանը՝ խուլիգանության մեղադրանքով 2 տարվա ազատազրկման:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը