Լրահոս

10.08.2012 18:24


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հետախուզվողները հայտնաբերվեցին
Օգոստոսի 10-ին՝ ժամը 03։30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
 
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 9-ին՝ ժամը 12։00-ին, վարչություն է  ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976թ. ծնված  Սուրեն Օ.-ն, որը 2009թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի Թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
***
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հայտնաբերվել և Գյումրիի բաժին է բերման ենթարկվել 1955թ. ծնված, նախկինում դատված Հենրիկ Հ.-ն, որը ս/թ մարտի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը