Լրահոս

08.08.2012 17:35


Կառավարության ուժերն ապստամբներին հարկադրել են Հալեպից նահանջել

Կառավարության ուժերն ապստամբներին հարկադրել են Հալեպից նահանջել

Սիրիայի կառավարության զորքերին հաջողվել է Հալեպ քաղաքից դուրս մղել խռովարարներին և վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

«Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները հայտարարել են, որ ստիպված են Հալեպից հեռանալ: Ընդ որում, իրանական հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ոչնչացվել է Հալեպի խռովարարների պարագլուխ Աբդուլջաբար Ալ-Օքեյդին:

Ապստամբների որոշ խմբավորումներ, սակայն, հերքում են նահանջի մասին լուրը։ Ընդհանուր առմամբ, ամենատարբեր տեսակի տեղեկատվություն է հաղորդվում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ շատ անգամ է հայտարարվել՝ Հալեպի ճակատամարտը վճռական նշանակություն կարող է ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմում։ Ապստամբների հետագա գործողությունների մասին առայժմ չի հաղորդվում։ 

Այս խորագրի վերջին նյութերը