Կառավարության ուժերն ապստամբներին հարկադրել են Հալեպից նահանջել
Սիրիայի կառավարության զորքերին հաջողվել է Հալեպ քաղաքից դուրս մղել խռովարարներին և վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։
«Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները հայտարարել են, որ ստիպված են Հալեպից հեռանալ: Ընդ որում, իրանական հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ոչնչացվել է Հալեպի խռովարարների պարագլուխ Աբդուլջաբար Ալ-Օքեյդին:
Ապստամբների որոշ խմբավորումներ, սակայն, հերքում են նահանջի մասին լուրը։ Ընդհանուր առմամբ, ամենատարբեր տեսակի տեղեկատվություն է հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ շատ անգամ է հայտարարվել՝ Հալեպի ճակատամարտը վճռական նշանակություն կարող է ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմում։ Ապստամբների հետագա գործողությունների մասին առայժմ չի հաղորդվում։