Ռուսաստանի ու Հայաստանի միջև կստեղծվի տնտեսական զարգացման «ճանապարհային քարտեզ»
Մոսկվայում այսօր հանդիպել են ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը։ Պուտինը հայտարարել է, որ աշնանը կկայանա ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում կմշակվի 2 երկրների միջև տնտեսական զարգացման «ճանապարհային քարտեզ»։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
–Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիր ու պատրաստել «ճանապարհային քարտեզ»,–ասել է Պուտինը:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև 1 մլրդ դոլարը գերազանցող ապրանքաշրջանառության ծավալները առաջիկայում կկրկնապատկվեն.
–Առաջիկա ապրանքաշրջանառությունը հնարավոր կլինի կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել։
ՀՀ նախագահը կարևորել է նաև ռուս–հայկական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում.
–Մենք երկարաձգեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Գտնում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը մեր անվտանգության շահերից է բխում։