Լրահոս

07.08.2012 13:45


Էլթոն Ջոնը Մադոնայի մասին. «Ինչու՞ է նա այդքան մղձավանջի նման, կարծես տոնավաճառի մերկապարուհի լինի»

Էլթոն Ջոնը Մադոնայի մասին. «Ինչու՞ է նա այդքան մղձավանջի նման, կարծես տոնավաճառի մերկապարուհի լինի»

Վերջին շրջանում Մադոնայի աղմկահարույց շրջագայությունները ստիպել են բրիտանացի փոփ երգիչ հանրահայտ Էլթոն Ջոնին ազատ արտահայտվել աշխարհահռչակ երգչուհու մասին։ Բրիտանացի երգիչը Մադոնայի հասցեին «կծու» խոսքեր է հնչեցրել ավստրալական  «Sunday Night» հեռուստաընկերության եթերում։

–Ինչու՞ է նա այդքան մղձավանջի նման։ Ներողություն, բայց, ըստ իս,  նրա կարիերան ավարտված է: Նրա շրջագայությունը աղետ է։ Նա կարծես տոնավաճառի մերկապարուհի լինի,– ասել է Էլթոն Ջոնը:

Հիշեցնենք, որ իր նոր ալբոմով համաշխարհային շրջագայության ընթացքում Մադոնան ելույթի ժամանակ բացել էր կուրծքը, իջեցրել տաբատը և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը