Լրահոս

07.08.2012 10:33


Մոմավառություն՝ Վահե Ավետյանի մահվան 40-ի կապակցությամբ

Մոմավառություն՝ Վահե Ավետյանի մահվան 40-ի կապակցությամբ

Օգոստոսի 7-ը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանորեն ծեծվելու հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրն է: Այդ կապակցությամբ այսօր՝ ժամը 19-ին, ռեստորանի մոտ տեղի կունենա մոմավառություն, որը կազմակերպվել է «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության կողմից։

Մոմավառությունից հետո տեղի կունենա հիշատակի երթ Ավան թաղամասում, որտեղ էլ գտնվում է «Հարսնաքար» ռեստորանը։ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը բոլոր քաղաքացիներին կոչ է անում միանալ մոմավառությանը, ինչպես նաև քրեաօլիգարխիկ վարչակարգի դեմ քաղաքացիական պայքարին, բռնության հակամշակույթի հասարակական մերժման և պարսավանքի շարժմանը:

Այս խորագրի վերջին նյութերը