Լրահոս

07.08.2012 08:08


Հայտնաբերվել է կորածի դին

Հայտնաբերվել է կորածի դին

Օգոստոսի 6-ին Տավուշի մարզային փրկարարական ջոկատի ջրասուզակ-ջրափրկարարը և Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել են Արծվաբերդ գյուղի մոտակայքում՝ «Ծիլի ծով» կոչվող լիճն ընկած Այգեձոր գյուղի բնակիչ Է. Աթաբեկյանի որոնողական աշխատանքները:

Ժամը 11.45-ին դեպքի վայր է մեկնել նաև հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը (3 ջրասուզակ-ջրափրկարար):

Ժամը 15.20-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել 1969 թ. ծնված Էդգար Աթաբեկյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը