Լրահոս

04.08.2012 09:45


ՄԱԿ–ում Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Սիրիա դեմ բանաձևի քվեարկության ժամանակ

ՄԱԿ–ում Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Սիրիա դեմ բանաձևի քվեարկության ժամանակ

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Սիրիայի կառավարությանը դատապարտող բանաձև է ընդունել՝ վկայակոչելով երկրում առկա բռնությունների խորացման գործընթացը: Նշենք, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել բանաձևին: Ընդհանուր առմամբ, փետրվարին տեղի ունեցած քվեարկությունից հետո ձեռնպահ երկրների թիվը 17-ից հասել է 31-ի:

Փաստաթուղթը քննադատում է նաև  իրավիճակին խաղաղ ընթացք տալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անկարողությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 133 երկիր։ Տասներկու երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ են քվեարկել։ 

Նշենք, որ բանաձևի ընդունումը նախաձեռնել է Սաուդյան Արաբիան: ՄԱԿ–ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդուլահ Մուալիմը քվեարկությունից առաջ Վեհաժողովին  կոչ է արել ընդունել բանաձևը և դրանով հաստատել ՄԱԿ-ի հռչակած բարոյական ու մարդասիրական արժեքների իրենց հանձնառությունը։

Իր հերթին ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը ի պատասխան նշել է, որ այն պետությունները, որոնք գործուն կերպով առաջ էին մղում բանաձևը, օրինակ՝ Սաուդյան Արաբիան և Քաթարը, իրենք էլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում օրինակելի չեն:

Այս խորագրի վերջին նյութերը