Լրահոս

01.08.2012 13:07


Ջորջ Քլունին վաճառում է ավտոմեքենան՝ Սուդանի պատերազմը կանխելու համար

Ջորջ Քլունին վաճառում է ավտոմեքենան՝ Սուդանի պատերազմը կանխելու համար

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին լրջորեն հետաքրքրված է բարեգործությամբ: Նա պատրաստվում է աճուրդում վաճառել իր ավտոմեքենան և գումարը տրամադրել Սուդանում զինված նոր հակամարտությունների կանխման հիմնադրամին: Այս մասին գրում է «Ռոսբալտը»՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:

Օգոստոսի 19-ին կայանալիք աճուրդում կներկայացվի դերասանի՝ 2008թ. արտադրության Tesla «Signature 100» էլեկտրամեքենան: Քլունին ծրագրում է մեքենայի վաճառքից 125 հազ. դոլար ստանալ։ Այդ գումարը նա ամբողջությամբ կուղարկի Սուդան:

Այս խորագրի վերջին նյութերը