Լրահոս

01.08.2012 12:03


Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տանկեր է կուտակում

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տանկեր է կուտակում

Թուրքական «Միլիյեթ»-ը գրում է, որ Անկարան Սիրիայի հետ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումները համալրում է ծանր ռազմական տեխնիկայով։ Թուրքական զինուժի 5-րդ զրահատանկային բրիգադի տանկերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում: Այսօր առավոտյան ևս 6 տանկ մոտեցվել է սահմանին։

Թուրքիան շարունակում է պնդել, որ այս կերպ երկրի զինված ուժերը պատրաստվում են կանխել Սիրիայից դեպի Թուրքիա քուրդ զինյալների հնարավոր մուտքը:

Այս խորագրի վերջին նյութերը