Լրահոս

19.07.2012 11:24


Ցուցարարները ներխուժել են կառավարության շենք

Ցուցարարները ներխուժել են կառավարության շենք

Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացրել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերն ու հարազատները։ Սակայն այսօր այն արտակարգ միջադեպով է ավարտվել։ Ցուցարարները ներխուժել են կառավարության շենք և պահանջել, որ վարչապետն ու նախարարները դուրս գան ու լսեն իրենց բողոքի ձայնը։ Ցուցարարներին շենքից հանելու ոստիկանների փորձերն ապարդյուն են անցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը