Լրահոս

19.07.2012 10:09


ԵՄ-ն չի ճանաչում ԼՂՀ նախագահի ընտրությունները

ԵՄ-ն չի ճանաչում ԼՂՀ նախագահի ընտրությունները

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը.

«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Ես կցանկանայի կրկնել, որ Եվրոպական Միությունը չի ճանաչում այդ ընտրությունների անցկացման սահմանադրական և իրավական դաշտը, որում դրանք անցկացվելու են: Այս ընտրությունները չպետք է խոչընդոտեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանը: Ես վերահաստատում եմ ԵՄ-ի հաստատուն աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և, մասնավորապես, հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված համանախագահների ջանքերին: Ես կողմերին կոչ եմ անում մեծացնել իրենց ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա: Ես վերահաստատում եմ ԵՄ-ի պատրաստակամությունը հետագա աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը