Լրահոս

17.07.2012 08:32


Մահացել է «Deep Purple» լեգենդար ռոք խմբի նախկին անդամ Ջոն Լորդը (Jon Lord)

Մահացել է «Deep Purple» լեգենդար ռոք խմբի նախկին անդամ Ջոն Լորդը (Jon Lord)

Կյանքի 71–րդ տարում մահացել է «Deep Purple» լեգենդար ռոք խմբի հիմնադիրներից Ջոն Լորդը։ Նա տառապում էր քաղցկեղով ու չնայած հիվանդությանը՝ շարունակում էր ստեղծագործել ու համերգներ տալ։

1968 թ. կիթառահար Ռիչի Բլեքմորի հետ Լորդը սկսեց կազմավորել «Deep Purple» խումբը: Երկու տարվա ընթացքում արդեն ձևավորվեց խմբի այսպես կոչված ոսկե կազմը՝ Իեն Գիլան (վոկալ), Ռիչի Բլեքմոր (կիթառ), Ջոն Լորդ (ստեղնաշարային գործիքներ), Ռոջեր Գլովեր (բաս կիթառ), Յան Փեյս (հարվածային գործիքներ)։ Խումբը ֆանտաստիկ հաջողության հասավ։ Տարբեր գնահատականներով՝ մինչև օրս վաճառվել է «Deep Purple»–ի շուրջ 240 մլն ալբոմ։ Խումբն այժմ էլ գործում է, սակայն սկսած 2002թ.՝ առանց Լորդի, քանզի վերջինս ցանկացել էր սոլո–նախագծերով զբաղվել և հիմնականում դասական երաժշտության գործեր ստեղծել։ 

«Deep Purple»–ը, «Led Zeppelin» և «Black Sabbath» ռոք խմբերի հետ միասին, «hard rock» և «heavy metal» ուղղությունների մեծ եռանկյունու մաս է կազմում և հսկայական ազդեցություն է թողել ռոքի զարգացման վրա։

Ինչ վերաբերում է Ջոն Լորդի վիրտուոզ կատարումներին, ապա դրանք անգերազանցելի են ու շատերի համար են դարձել ներշնչանքի աղբյուր։

Long live Rock' n' Roll, Long live Lord !!! 

Այս խորագրի վերջին նյութերը