Լրահոս

01.06.2009 11:40


Տիգրան Կարապետյան. «Երևի գնանք ու մոմ վառենք այս ժողովրդի համար»

Տիգրան Կարապետյան. «Երևի գնանք ու մոմ վառենք այս ժողովրդի համար»

Գնահատելով մայիսի 31-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների ընթացքն ու արդյունքները, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «7օր»-ին ասել է.

-Արդյունքների մասին չեմ ուզում խոսել, իսկ գործընթացն ուղղակի կոլխոզշուկա էր։ Դա ընտրություն չէր։ Առավոտից երեկո ընտրատեղամասերի մոտ վաճառք էր գնում։ Առաջարկում էին 5000 դրամ, չէին վերցնում, առաջարկում էին 10, դա էլ չէին վերցնում, 15 էին առաջարկում։ Բոլորին գնել են։ Ազգովին ծախվել ենք։

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Տիգրան Կարապետյանը դեռ չի որոշել.

-Դեռ չգիտեմ էլ։ Երևի գնանք ու մոմ վառենք այս ժողովրդի համար։ Եթե մարդիկ ասում են՝ չենք սիրում, բայց փողը վերցնում ու ձայն են տալիս, էլ ի՞նչ պետք է անես։ Պետք է գնաս ու մոմ վառես։

Նրա կարծիքով՝ Հայ ազգային կոնգրեսի «հայտնվելը»  քաղաքապետարանում «կհանգստացնի» ՀԱԿ-ին. կսկսվի ներքին պայքար, կամաց-կամաց իրենք իրենց տեղը կգտնեն և այդպիսով «կնեյտրալիզացվեն»։

 

Այս խորագրի վերջին նյութերը