Աշխարհ

25.06.2012 10:24


Անկարան կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ Դամասկոսին նոտա է հղել

Անկարան կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ Դամասկոսին նոտա է հղել

Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ամբողջությամբ Սիրիայինն է, քանի որ ինքնաթիռին հարված է հասցվել առանց զգուշացման: Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրք»–ը։
  Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

 «Ուսումնական նպատակով օդ բարձրացած «RF-4» տիպի ինքնաթիռը հունիսի 22-ի ժամը 11:58-ին Սիրիայի կողմից հարված ստանալով՝ ընկել է Սիրիայի տարածքային ջրերում: Այդ կապակցությամբ Ստամբուլում Սիրիայի դեսպանատան միջոցով նոտա ենք հղել Սիրիայի կառավարությանը՝ տեղեկացնելով, որ առանց զգուշացնելու ինքնաթիռին հարվածելն անընդունելի է, և այդ հարձակման պատասխանատվությունն ամբողջությամբ Սիրիայինն է։
 

Թուրքական կողմը նաև տեղեկացրել է, որ արտգործնախարար Դովութօղլուն միջադեպի վերաբերյալ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և հարցը քննարկվելու է նաև ՆԱՏՕ-ում: «Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ի խորհուրդը երեքշաբթի օրը կքննարկի Սիրիայում վայր գցված թուրքական ինքնաթիռի հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը