Լրահոս

15.06.2012 10:36


Տրապատոնի. «Իսպանիան շատ զորեղ է, բայց կան նաև Գերմանիան ու Ռուսաստանը»

Տրապատոնի. «Իսպանիան շատ զորեղ է, բայց կան նաև Գերմանիան ու Ռուսաստանը»

Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին Իսպանիայից կրած ջախջախիչ 4։0 պարտությունից հետո հրավիրված ասուլիսին ընդունել է մրցակցի մեծ առավելության փաստը, սակայն ավելացրել, որ Իսպանիայից բացի՝ մրցաշարի ֆավորիտներ է համարում Գերմանիային ու Ռուսաստանին։

–Մեզ համար շատ դժվար էր խաղալ Իսպանիայի դեմ։ Երկրորդ գնդակից հետո մենք գործնականում կորցրեցինք խաղը փրկելու հնարավորությունը։ Իսպանացիները շատ լավ են նայվում թե՛ հարձակման, թե՛ կիսապաշտպանության և թե՛ պաշտպանության հատվածում։ Նրանք  գործնականում թերություններ չունեն։ Իսպանիան շատ զորեղ է, բայց կան նաև Գերմանիան ու Ռուսաստանը,– հայտարարել է Տրապատոնին։  

Այս խորագրի վերջին նյութերը