Տրապատոնի. «Իսպանիան շատ զորեղ է, բայց կան նաև Գերմանիան ու Ռուսաստանը»
Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին Իսպանիայից կրած ջախջախիչ 4։0 պարտությունից հետո հրավիրված ասուլիսին ընդունել է մրցակցի մեծ առավելության փաստը, սակայն ավելացրել, որ Իսպանիայից բացի՝ մրցաշարի ֆավորիտներ է համարում Գերմանիային ու Ռուսաստանին։
–Մեզ համար շատ դժվար էր խաղալ Իսպանիայի դեմ։ Երկրորդ գնդակից հետո մենք գործնականում կորցրեցինք խաղը փրկելու հնարավորությունը։ Իսպանացիները շատ լավ են նայվում թե՛ հարձակման, թե՛ կիսապաշտպանության և թե՛ պաշտպանության հատվածում։ Նրանք գործնականում թերություններ չունեն։ Իսպանիան շատ զորեղ է, բայց կան նաև Գերմանիան ու Ռուսաստանը,– հայտարարել է Տրապատոնին։