EDIFEE–ն 470 մլն եվրո կներդնի Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում
Արևելյան Եվրոպայի համար եվրոպական զարգացման ու ներդրումների հիմնադրամը (EDIFEE) հայտարարել է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի էներգետիկ ու բնապահպանական բնագավառներում 470 մլն եվրոյի չափով ներդրումներ անելու մասին։ Ներդրումները կիրականացվեն 36 ամսվա ընթացքում։
Ներդրումները հիմնականում նպատակաուղղված կլինեն ենթակառուցվածքների բնագավառը բարեկարգելուն (ջրամատակարարման համակարգի կատարելագործում) ու այդպիսով՝ նաև բնապահպանական միջավայրը բարելավելուն, ինչպես նաև էներգետիկ բնույթի խնդիրները հաղթահարելուն (արևային էներգիայի, քամու էներգիայի օգտագործում և այլն)։
«Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին համապատասխան գումարի հատկացումն իրականացվել է այդ երկրներում բնապահպանական և էներգետիկ հատվածների պահանջմունքների խոր վերլուծությունից հետո։ Այս ներդրումները կբարեկարգեն ենթակառուցվածքները և ծառայությունները բնակչության մեծամասնության համար»,–ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։