Լրահոս

14.06.2012 17:02


Բիձինա Իվանիշվիլիի խորհրդականի տանը լսող սարքեր են հայտնաբերվել

Բիձինա Իվանիշվիլիի խորհրդականի տանը լսող սարքեր են հայտնաբերվել

 Ռուսական «ВЗГЛЯД» թերթի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի խորհրդական, փորձագետ Գիա Խուխաշվիլիի բնակարանում հայտնաբերվել են լսող սարքեր: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն: Վերջինիս խոսքերով՝ այդ սարքերը տրվելու են դիվանագիտական կորպուսին ու միջազգային կազմակերպություններին: Կոալիցիան դիմել է իրավապահների օգնությանը՝ խնդրելով հետաքննել այդ գործը և արդյունքների մասին իրազեկել հասարակությանը: Լսող սարքը հայտնաբերվել է փորձագետի տան առաստաղին, իսկ հարևան ոչ բնակելի շինության վրա տեղադրված է եղել հաղորդիչը: Բիձինա Իվանիշվիլին դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը: Կա կարծիք, որ այս ամենի մեջ իշխանության մատն է խառը։  

Այս խորագրի վերջին նյութերը