Լրահոս

13.06.2012 08:39


«Եվրո–2012». Լեհաստան–Ռուսաստան՝ 1։1

«Եվրո–2012». Լեհաստան–Ռուսաստան՝ 1։1

Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության խմբային փուլի երկրորդ մրցափուլին A խմբում ընդգրկված Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։

Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալան Ձագոևը: 21-ամյա կիսապաշտպանը երրորդ գնդակը խփեց «Եվրո-2012»-ում՝ միանձնյա գլխավորելով ռմբարկուների ցուցակը: Լեհաստանի հավաքականը խաղի հաշիվը հավասարեցրեց ընդմիջումից հետո: Լեհերի պատասխան գնդակը 57-րդ րոպեին խփեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին: Մնացած ժամանակահատվածում գոլ չգրանցվեց։ Արդյունքը՝ ոչ ոքի՝ 1։1։

Դիկ Ադվոկատի թիմը չորս միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Լեհաստանի հավաքականը երկու միավորով երրորդ տեղում է: Չեխերն ունեն երեք, իսկ հույները՝ մեկ միավոր:

Խմբային վերջին մրցափուլում ռուսներն ուժերը կչափեն հույների հետ, իսկ Լեհաստանի հավաքականի մրցակիցը կլինի Չեխիայի ընտրանին:

Այս խորագրի վերջին նյութերը