Լրահոս

08.06.2012 15:30


Մուբարաքը խնդրել է, որ իրեն թաղեն մահացած թոռան կողքին

Մուբարաքը խնդրել է, որ իրեն թաղեն մահացած թոռան կողքին

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն իր ընտանիքի անդամներին խնդրել է, որ մահվանից հետո իրեն թաղեն ողբերգական հանգամանքներում զոհված թոռան կողքին։ Մուբարաքի մահացած թոռը՝ Մուհամեդը, տառապում էր անբուժելի հիվանդությամբ և զոհվել է 12 տարեկանում։ Այս մասին գրում է եգիպտական «Ալ Միսրիոն» թերթը։

Հինգշաբթի գիշերը մամուլում կրկին տեղեկատվություն է տարածվել Մուբարաքի առողջական վիճակի ծանրանալու մասին։ Բացի այդ, Եգիպտոսի նախկին նախագահը դեռևս դեպրեսիայի մեջ է։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը հունիսի 2-ին նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը