Աշխարհ

07.06.2012 10:09


Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ կապեր կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ նրանք կհեռանան «ադրբեջանական տարածքներից»»

Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ կապեր կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ նրանք կհեռանան «ադրբեջանական տարածքներից»»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ անդրադարձել է  հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու Քլինթոնի կոչին ու նշել, որ Թուրքիայի համար շատ կարևոր է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը։ Միաժամանակ թուրք պաշտոնյան ընդգծել է.

–Չնայած բոլոր խոչընդոտներին, մենք  Հայաստանի հետ  կապեր կհաստատենք այն բանից հետո, երբ նրանք հարգանք կցուցաբերեն Կովկասի խաղաղության նկատմամբ ու կհեռանան  բռնազավթած ադրբեջանական տարածքներից։

Ավելացնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ երեկոյան մեկնել է Ադրբեջանից ու արդեն ժամանել է Թուրքիա։

Այս խորագրի վերջին նյութերը