Լրահոս

06.06.2012 14:08


Թուրքական մամուլ. «Թուրքիան մերժում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը»

Թուրքական մամուլ. «Թուրքիան մերժում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը»

Թուրքական «Հուրիեթ դեյլի նյուս»–ը գրում է, որ Թուրքիան մերժել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ`պատճառաբանելով, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտն է:

«Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում հստակ է»,-թերթին հայտնել է թուրք դիվանագետներից մեկը` հավելելով, որ Հայաստանի ՍԴ-ն որոշել է, թե արձանագրությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը: Դիվանագետի անունն ու պաշտոնը, սակայն, թերթը չի նշում։

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման 11-րդ կետում նշվում էր. «Հայաստանի Հանրապետությունը կշարունակի աջակցել 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին Երևանում հայտարարել էր, թե ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ` նշելով, թե «գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»:  

Այս խորագրի վերջին նյութերը