Լրահոս

04.06.2012 17:28


Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Ալբենայի խոշոր մրցաշարում

Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Ալբենայի խոշոր մրցաշարում

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ տարավ Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված խոշոր շախմատային մրցաշարում:

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 113 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը:

Հակոբյանի ընթացիկ վարկանիշն այսօր դարձավ 2701,6:

Գերազանց հանդես եկան նաև օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նրանք, ինչպես նաև գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Թամիր Նաբատին (Իսրայել) նույնպես վաստակեցին 7-ական միավոր, բայց Հակոբյանին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Պետրոսյանը գրավեց 3-րդ, իսկ Գրիգորյանը` 5-րդ տեղը:  

Այս խորագրի վերջին նյութերը