Լրահոս

02.06.2012 11:56


Ամերիկացի բասկետբոլիստն իր տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Ամերիկացի բասկետբոլիստն իր տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

«Բրուկլին Նեթս» բասկետբոլյան ակումբի անդամ Դեշոն Սթիվենսոնը իր տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել։ Սարքը արժեցել է 3,5 հազ. դոլար։ Այս մասին գրում է «Դեյլի թելեգրաֆ»–ը։

Սթիվենսոնի խոսքերով՝ սա իր ընկերներին հնարավորություն կտա քաղաք դուրս գալուց առաջ գումար կանխիկացնել։

Այնուամենայնիվ, մարզիկը բոլորովին էլ մտադիր չէ բարեգործությամբմզբաղվել. յուրաքանչյուր գործողության համար նրա բանկոմատը  4,5 դոլարի միջնորդավճար է վերցնում։  

Այս խորագրի վերջին նյութերը