ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահությունն ավարտվեց
Հունիսի 1-ին լրացավ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահելու ժամկետը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը մայիսի 1-ից սկսած՝ մեկ ամիս նախագահելու իրավունք էր ստացել։ Այժմ նախագահությունը մեկ ամսով կիրականացնի Չինաստանը։
ՄԱԿ–ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդոնգը հայտարարել է, որ իր երկիրը լրջագույն ջանքեր կգործադրի միջազգային անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու համար։ Ակնկալվում է, որ Խորհուրդը առաջիկայում կքննարկի Սիրիայում, Սուդանում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված շուրջ 30 հարց։
Ավելացնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել 2011թ. հոկտեմբերին՝ երկու տարի ժամկետով։ Խորհրդում նախագահելու հաջորդ հնարավորությունը Ադրբեջանը կստանա 2013թ. սեպտեմբերին։