Ասանժին թույլ են տվել բողոքարկել Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի վճիռը
«Վիկիլիքս»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկու շաբաթվա ընթացքում կարող է բողոքարկել Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի վճիռը իրեն Շվեդիային հանձնելու մասին։ Գերագույն դատարանի որոշումը պետք է վերջնական լիներ, սակայն Ասանժի փաստաբան Դայնա Ռոուզը կարողացել է երկու շաբաթով հետաձգել վճռի իրականացումը վճիռը վերանայելու համար։ Ռոուզը լրջագույն մտահոգություն է հայտնել, որ դատավորների մեծամասնությունը վճիռը կայացնելիս հիմք է ընդունել Միջազգային պայմանագրերի իրավունքի Վիեննայի հռչակագիրը, սակայն գործի քննության ժամանակ այդ փաստաթուղթը չի հիշատակվել, և դատապաշտպանները հնարավորություն չեն ունեցել պատասխանել։
Դատավորն ընդունել է փաստաբանի փաստարկներն ու հետաձգել որոշման՝ ուժի մեջ մտնելը մինչև հունիսի 13–ը։ «The Times» պարբերականը գրում է, որ սա առաջին դեպքն է, երբ փորձ է արվում բողոքարկել Գերագույն դատարանի որոշումը։ Այն հիմնադրվել է 2009–ին։