Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հաստատել է «Վիկիլիքս»–ի հիմնադիր ղեկավար Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու որոշումը։ Դատարանի այս որոշումը վերջնական է։ Ավելի վաղ հանձնման մասին որոշում էր ընդունել նաև Լոնդոնի Բարձր դատարանը։ Ասանժի փաստաբանները խոստացել էին դիմել Եվրոպական դատարան, եթե հաջողության չհասնեն Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում։
Շվեդիայում Ջուլիան Ասանժը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործության մեջ՝ նրա դեմ բողոք են ներկայացրել երկու կին։ Ասանժը հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, թե իր դեմ հարուցված քրեական գործն ունի քաղաքական նկատառումներ։ Նա մտահոգություն ունի, որ Շվեդիան իրեն կհանձնի ԱՄՆ–ի իշխանություններին, որոնք կարող են Ասանժին դատել գաղտնի տվյալների հրապարակման համար։
Հարկ է նշել, որ հունիսի 3–4–ը Ստոկհոլմ է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, և ըստ «Վիկիլիքս»–ի հրապարակման՝ Ասանժի հանձնման մասին որոշումից հետո այդ այցն ամենևին պատահական չէ։
Մեծ Բրիտանիան Ջուլիան Ասանժին կհանձնի Շվեդիային