Լրահոս

28.05.2012 17:12


ԱՄՆ պաշտպանության նախարարը Պակիստանին մեղադրել է դրամաշորթության մեջ

ԱՄՆ պաշտպանության նախարարը Պակիստանին մեղադրել է դրամաշորթության մեջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեղադրել է Պակիստանին դրամաշորթության մեջ` Աֆղանստան բեռներ տեղափոխելու համար: Պաշտոնյան դժգոհել է, որ չնայած հատկացվող ֆինանսական օգնությանը՝ Իսլամաբադը պահանջում է 5 հազ. դոլար Աֆղանստան ուղևորվող յուրաքանչյուր բեռնատարի համար: Պանետտան հայտնել է, որ ամերիկացիները պատրաստ են վճարել, բայց միայն արդար գինը:

Պակիստանը փակել էր Աֆղանստան ուղևորվող ամերիկյան բեռնատարների համար սահմանն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինծառայողները սխալմամբ սպանել էին 20 պակիստանցի զինվորականի 2011թ. նոյեմբերին: Մինչ այդ միջադեպը ԱՄՆ-ը վճարում էր 250 դոլար յուրաքանչյուր բեռնատարի համար:

Այս խորագրի վերջին նյութերը