Արամ Կարապետյան. «Իշխանությունը պետք է վճարի ընտրությունների արդյունքների այն պատկերի համար, որը նկարեց»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, որ իշխանությունը պետք է վճարի ընտրությունների արդյունքների այն պատկերի համար, որը նկարեց։ Ըստ Կարապետյանի` Հայաստանի ներսում գինը լինելու է թալանի շարունակությունը։Արտաքին քաղաքականության ասպարեզում այդ գինը հայ–թուրքական հարաբերություններն են և Ղարաբաղի հարցը։
Արամ Կարապետյանն ընդգծել է, որ թեև ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը կոշտ հայտարարություններ է անում, այնուամենայնիվ, հայ–թուրքական արձանագրությունները մնում են օրակարգում։ Արամ Կարապետյանի խոսքերով՝ դրա միակ նպատակը Թուրքիայի հետ սահմանն ամեն գնով բացելն է։ Այդ տեսանկյունից, Ա. Կարապետյանի կարծիքով, «այս իշխանությունները ձեռք են տալիս միջազգային հանրությանը»։
Արամ Կարապետյան. «Իշխանությունը պետք է վճարի ընտրությունների արդյունքների այն պատկերի համար, որը նկարեց»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, որ իշխանությունը պետք է վճարի ընտրությունների արդյունքների այն պատկերի համար, որը նկարեց։ Ըստ Կարապետյանի` Հայաստանի ներսում գինը լինելու է թալանի շարունակությունը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում այդ գինը հայ–թուրքական հարաբերություններն են և Ղարաբաղի հարցը։

7or.am