Լրահոս

08.05.2012 14:07


Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ. «ԱՄՆ իշխանությունները պետք է դասեր քաղեն Սարկոզիի ճակատագրից»

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ. «ԱՄՆ իշխանությունները պետք է դասեր քաղեն Սարկոզիի ճակատագրից»

Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն սեփական ժողովրդրի խնդիրներին և ժամանակ չվատնեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներին միանալու հարցում այլ պետությունների հետ բանակցութուններ վարելու վրա: Մեհմանփարաստն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ասիական երկրներ կատարած այցին, երբ վերջինս Չինաստանի և Հնդկաստանի ղեկավարությանը փորձել է համոզել կրճատելու իրանական նավթի ներկրման ծավալները:

«Եթե Միացյալ Նահանգների քաղաքացիները իմանային, թե ինչ վնաս է հասցնում Սպիտակ Տան վարած քաղաքականությունը իր երկրի շահերին, դա, անկասկած, կանդրադառնար այս տարի նախատեսված նախագահական ընտրությունների արդյունքների վրա: ԱՄՆ իշխանությունները պետք է դասեր քաղեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ճակատագրից», - ասել է Մեհմանփարաստը։

Այս խորագրի վերջին նյութերը