Լրահոս

08.05.2012 12:11


Գազի արտահոսք «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում

Գազի արտահոսք «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում

Մայիսի 8-ին` ժամը 02:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, գազատարից տեղի է ունե­ցել արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես S600» մակնիշի 20 ՕՏ 650 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճա­նապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով վնասված խողովա­կից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի, տուժածներ չկան:

Մինչև «1-04» ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի վերացումը, հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը