Լրահոս

08.05.2012 09:40


Իսրայելը կխուսափի արտահերթ խորհրդարանական ընտրություններից

Իսրայելը կխուսափի արտահերթ խորհրդարանական ընտրություններից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ով գլխավորում է «Լիկուդ» կուսակցությունը, համաձայնության է եկել ընդդիմադիր «Քադիմա» կուսակցության հետ՝ ստեղծել ազգային միասնության կառավարություն։ Ձեռք բերված համաձայնությունը հնարավորություն է տալիս խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից։

Պայմանավորվածության համաձայն՝ «Քադիման» կաջակցի կառավարության քաղաքական ծրագրին, իսկ կուսակցության առաջնորդ Շաուլ Մոֆազը կստանա փոխվարչապետի պաշտոնը։ «Լիկուդն» իր հերթին կմիանա «Քադիմայի» նախաձեռնությանը կրոնական բուհերի ուսանողներին զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու գործում։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին երեկ հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, կառավարությունն էլ հավանություն էր տվել վարչապետի որոշմանը։ Սակայն խորհրդարանի նիստից առաջ, որտեղ որոշումը պետք է վերջնականապես հաստատվեր, կուսակցությունները  համաձայնության են եկել։

Հերթական խորհրդարանական ընտրություններն Իսրայելում տեղի կունենան 2013թ.։

Այս խորագրի վերջին նյութերը