Հեռուստաընկերությունները հոգեբանական ճնշում են գործադրել
Այսօր Բորիս Նավասարդյանը ներկայացնելով հեռարձակող լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները՝ անդրադարձել է մի շարք հեռուստաընկերությունների եթերով Gallup international ընկերության անցկացրած էքզիթ–փոլի արդյունքների անընդհատ ցուցադրությանը.
–Դա կարելի է դիտարկել որպես հոգեբանական ճնշում,–ասել է Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանն ասել է, որ այդպիսի ճնշումն անթույլատրելի էր, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանումէքզիթ–փոլերի համակարգը դեռևս չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի՝ ընտրողները վախենում են պատասխանել հարցերին։ Հիշեցնենք, որ 22 հազ հարցված ընտրողներից հարցերին պատասխանել է ընդամենը 12 հազ–ը։ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ հեռուստաընկերությունները հաշվի չեն առել այս հանգամանքը. նման պայմաններում անցկացված հարցման տվյալները կարող են շատ լուրջ շեղումներ ունենալ, և ողջ գիշերվա ընթացքում ցուցադրել են այդ տվյալները։
Բորիս Նավասարդյանը դրական է գնահատել այն, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունն իր անցկացրած էքզիթ–փոլի արդյունքները հրապարակելիս հատուկ շեշտել է, որ հարցումն անցկացվել է ոչ մասնագետների կողմից, սահմանափակ քանակությամբ մարդկանց շրջանակում և միայն Երևանում։
Հեռուստաընկերությունները հոգեբանական ճնշում են գործադրել
Այսօր Բորիս Նավասարդյանը ներկայացնելով հեռարձակող լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները՝ անդրադարձել է մի շարք հեռուստաընկերությունների եթերով Gallup international ընկերության անցկացրած էքզիթ–փոլի արդյունքների անընդհատ ցուցադրությանը.
–Դա կարելի է դիտարկել որպես հոգեբանական ճնշում,–ասել է Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանն ասել է, որ այդպիսի ճնշումն անթույլատրելի էր, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում էքզիթ–փոլերի համակարգը դեռևս չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի՝ ընտրողները վախենում են պատասխանել հարցերին։ Հիշեցնենք, որ 22 հազ հարցված ընտրողներից հարցերին պատասխանել է ընդամենը 12 հազ–ը։ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ հեռուստաընկերությունները հաշվի չեն առել այս հանգամանքը. նման պայմաններում անցկացված հարցման տվյալները կարող են շատ լուրջ շեղումներ ունենալ, և ողջ գիշերվա ընթացքում ցուցադրել են այդ տվյալները։

7or.am